Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում 2023 թվականի օգոստոս ամսին մեկնարկել էր գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները:
Մոտ 1 կմ 350 մետր երկարությամբ լուսավորության անցկացման աշխատանքերը ավարտվել են անցած տարի, սակայն լուսավորությունը մինչև օրս չի գործում։
Այս հարցի շուրջ զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ։
Նրա խոսքով․ «Ինչ վերաբերվում է Հեշտիայում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում անցկացված լուսավորության գործելուն, ապա ասեմ որ չունեինք նախատեսված էլեկտրական հաշվիչ և դրա բացակայության պատճառով լուսավորությունը չի գործում։ Քաղաքապետարանից համապատասխան գումարը փոխանցված է Էլեկտրաէներգիայի ընկերությանը, այս պահի դրությամբ բոլոր պայմանագրերը պատրաստ են և 1 շաբաթվա ընթացքում գիշերային լուսավորության գիծը կմիացվի»։
Մանրամասները՝ աուդիոնյութում․
Հիշեցնենք, որ վերոնշյալ աշխատանքների համար նախատեսված էր 20 000 լարի գումար՝ որը 19 775 լարիով շահել էր შპს ,,იქს 2’’ ընկերությունը:
Ընթերցեք նաև՝