Ինչու չի գործում Հեշտիայում նոր անցկացված գիշերային լուսավորությունը

Ինչու չի գործում Հեշտիայում նոր անցկացված գիշերային լուսավորությունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում 2023 թվականի օգոստոս ամսին մեկնարկել էր գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները:

Վերոնշյալ աշխատանքների համար նախատեսված էր 20 000 լարի գումար՝ որը 19 775 լարիով շահել է შპს ,,იქს 2’’ ընկերությունը: Նախատեսված էր

Մոտ 1 կմ 350 մետր երկարությամբ լուսավորության անցկացման աշխատանքերը ավարտվել են անցած տարի, սակայն լուսավորությունը մինչև օրս չի գործում։

Այս հարցի շուրջ զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ։

Նրա խոսքով․ «Ինչ վերաբերվում է Հեշտիայում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում անցկացված լուսավորության գործելուն, ապա ասեմ որ չունեինք նախատեսված էլեկտրական հաշվիչ և դրա բացակայության պատճառով լուսավորությունը չի գործում։ Քաղաքապետարանը այս տարվա բյուջեի մեջ ներառել է, նամակի տեսքով կդիմի Էլեկտրաէներգիայի ընկերությանը որտեղից էլ կանցկացնեն էլեկտրական հաշվիչը և լուսավորությունը կմիացվի։ Ինչ վերաբերվում է գյուղի մնացած չլուսավորված փողոցներին ապա գարունը մոտ 2 ամիս հետո դրանց անցկացման աշխատանքները նույնպես կշարունկվեն։ Ասեմ, որ մինչև հոկտեմբեր ամսին գյուղի մնացած փողոցների լուսավորության հարցը ամբողջովին կլուծվի»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Ինչու չի գործում Հեշտիայում նոր անցկացված գիշերային լուսավորությունը

Կարդացեք նաև՝