Որ փուլում են գտնվում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները Հեշտիայում

Որ փուլում են գտնվում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները Հեշտիայում

Արդեն 1 ամիս է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում մեկնարկել էին գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները:

Թե, որ փուլում են գտնվում աշխատանքները և երբ կավարտվեն վերոնշյալ աշխատանքները, զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ։

Նրա խոսքով․ «Հեշտիայում գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները մասամբ արդեն կատարված են, մնացել է անցկացնել մոտ 400մ երկարությամբ գիշերային լուսավորություն և հույս ունեմ որ հաջորդ ամսվա ընթացքում այդ աշխատանքները արդեն կավարտվեն։ Ասեմ, որ Նինոնծմինդայի մունիցիպալիտետում գիշերային լուսավորության հարցին վերջնական լուծում տալու համար տեղական բյուջեից հատկացվել է մոտ 800 000 լարի գումար, որի մրցույթը արդեն կայացել է և սպասում ենք պայմանագրի ստորագրմանը։ Ինչ վերաբերվում է Հեշտիայի համայնքին ապա մոտ 3-4 ամիսների ընթացքում կլուսավորվեն այն բոլոր փողոցները, որտեղ դեռևս չի անցկացվել գիշերային լուսավորություն»:

Մանրմասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Որ փուլում են գտնվում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները Հեշտիայում

Նշենք, որ Հեշտիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում գիշերային լուսավորության անցկացման աշխատանքների համար նախատեսված էր 20 000 լարի գումար՝ որը 19 775 լարիով շահել էր შპს ,,იქს 2’’ ընկերությունը:

Ավելացնենք նաեւ, որ Հեշտիայում «Օգնություն գյուղին» ծրագրով լուսավորության հետ կապված աշխատանքները, հաղթող ընկերությունը պարտավոր է իրականացնել օգոստոսի 8 -ից սկսած պայմանագրի ստորագրումից հետո 6 (վեց) շաբաթվա ընթացքում մինչեւ սեպտեմբերի 20 -ը ներառյալ։

Նինոծմինդա քաղաքի և մունիցիպալ գյուղերի լուսավորության 2023 թվականի ծրագրի շրջանակներում բնակավայրերի ցանկը ներառում է Նինոծմինդա քաղաքը և հետևյալ գյուղերը․ Մանրամասների համար անցեք հղումով՝