Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի տանող ճանապարհին՝ մասնավորապես Նինոծմինդա-Փարվանա ընկած հատվածում գոյացել են տասնյակ խորը փոսեր, որոնք խոչընդոտում են երթևեկությանը և մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը
Արդյոք նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ կենտրոնական ճանապարհին թե՞ ոչ, այս հարցի շուրջ փորձեցինք կապ հաստատել Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների հետ: Սակայն բազմաթիվ փորձերից հետո մեր զանգերին չպատասխանեցին:
NOR ռադիոկայանը ավելի ուշ նորից կփորձի գրավոր նամակի միջոցով կապ հաստատել Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հետ եւ նյութը կթարմացվի:
Նշենք, որ քանդվել և անմխիթար վիճակում են գտնվում նաև ջրահեռացման համակարգերը, մասնավորապես Գանձա և Սաղամո գյուղերում։
Կարդացեք նաև՝