Այս միջատների համար մարդու գրավչության վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկը ջերմությունն ու ածխաթթու գազն են, որոնք մարդիկ արտազատում են քրտնելիս։ Երեխաներն ավելի քիչ են քրտնում, ինչի շնորհիվ էլ ավելի քիչ են գրավում մոծակների ուշադրությունը:
Բացի այդ, այս միջատները կենտրոնանում են նաև մարդու մաշկից արձակվող հոտերի վրա, որոնց պատճառը մաշկի մակերեսին ապրող մանրէներն են։ Սա է պատճառը, որ շատ կարևոր է մաշկի առողջությունն ու օրգանիզմի ընդհանուր վիճակը վերահսկելը, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ հիվանդություններ, որոնք հանգեցնում են մանրէաբանական կազմի փոփոխության:
Բժշկի խոսքով՝ մոծակների հարձակումների ու խայթոցների հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է կրել բաց գույնի հագուստ և խուսափել մոծակներին ձեռքով վանելու փորձերից, քանի որ կտրուկ շարժումներն ազդանշան են միջատների համար, որ մոտակայքում որս կա:
Ինչ վերաբերում է մոծակի խայթելու հավանականության վրա մարդու արյան խմբի ազդեցությանը, ապա այս դեպքում հետազոտությունները միանշանակ չեն։ Այնուամենայնիվ որոշ հարցումներ ցույց են տվել, որ արյան որոշակի խումբ ունեցող անձանց մոծակներն ավելի հաճախ են խայթում։