Իտալիայի հեքիաթային Վենետիկ քաղաքի 15-րդ դարի թագավորական պալատում, «Պրեստիժ Մեդիա» ընկերությունը կազմակերպել էր «PRESTIGE» Համահայկական մրցանակաբաշխություն։ Այս նշանավոր միջոցառումը համախմբել էր հանրային, մշակույթի, արվեստի, առողջապահության և գործարար աշխարհի առաջնորդներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Առաջին անգամ հեքիաթային Վենետիկը մեկտեղեց հայ մշակույթի, արվեստի, բիզնեսի, առողջապահության բնագավառի արժանավորներին:
«ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ» անվանակարգում մրցանակներ ստացան իրենց բնագավառում առաջատար եւ խոշոր ընկերություններ, առողջապահության ոլորտի նվիրյալներ, արժեք ստեղծող գործարարներ, հասարակական եւ մշակութային գործիչներ։
Մեր հայրենակից՝ ծնունդով Ջավախքցի «Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբույժության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Թայրոիդ» մասնագիական ակումբի համահիմնադիրներից ՝ Արմեն Վարժապետյանը ևս մրցանակակիրների ցանկում էր:
Էնդոկրին վիրաբուժության ոլորտում միջազգային փորձի ներդրում, լավագույն և առաջատար բժիշկ-էնդոկրինոլոգ, «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակակիր։