Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղն ունի մի շարք սոցիալ-կենցաղային խնդիրներ: Դրանցից մեկն էլ հանդիսանում է մինի մարզադաշտի բացակայությունը:
Բնակիչներից Արտյոմ Քուրքչյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Գյուղում երիտասարդությունը շատ է, եթե մինի Ֆուտբոլի խաղադաշտ լինի ապա երիտասարդները գոնե զբաղմունք կունենան: Բոլոր գյուղերում կառուցում են բացի մեր գյուղից, մենք էլ մարդ ենք ապրում ենք։ Մրցույթներ լինում են, մենք ոչ մի տեղ ոչ մի բանի չենք մասնակցում։ Մենակ ընտրության օրն են գալիս ու ասում են ձայն տվեք։ Եթե այս տարի էլ ուշադրություն չդարձնեն ու այսպես շարունակվի ոչ մեկն էլ ընտրության չի մասնակցի»։
Բնակիչները նաև իրենց դժգությունը հայտնեցին, Փոկայից մինչև Վլադիմիրովկա տանող ճանապարհի վերանորոգման կիսատ մնացած աշխատանքների, գիշերային լուսավորության, և արոտավայրերի հետ կապված խնդիրների վերաբերյալ:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Ընթերցեք նաև՝