Գլխավոր լուսանկարը՝ NOR -ի արխիվից․
2024 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանականերում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում, բնակիչների որոշմամբ 20 000 լարիից 5000 լարին ներդրվել է Հեշտիայում խմելու ջրի ջրամբարի ցանկապատման ու բարեկարգմանը։ Իսկ մնացած 15 000 լարին տրամադրվել է խոշոր եղջերավոր կենդանիների ֆերմայի կտուրի արդեն 2 -րդ փուլի կառուցման աշխատանքների շարունակության համար։
Թե, երբ կմեկնարկեն վերոնշյալ աշխատանքները, զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ․ «Գյուղական ծրագրով այս տարի Հեշտիայում նախատեսված է շարունակել կենդանիների ֆերմայի կտուրի կառուցման և ջրամբարի ցանկապատման աշխատանքները։ Այդ աշխատանքները տրվում են շինարարին ուղիղ պայմանագրի միջոցով, մի քանի օրվա ընթացքում պարզ կդառնա հաղթող շինարարը և շուտով դրանք կմեկնարկեն»։
Մանրամասները՝ աուդիոնյութում․
NOR ռադիոկայանը 2021 թվականին լուսաբանել էր, որ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում մասամբ վերականգնվել է խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված կիսաքանդ ֆերման: Աշխատանքները իրականացնրել էր Յուրա Կարապետյանին պատկանող «Հեշտիա-Ստրոյ» տեղական շինարարական ընկերությունը՝ 20 000 լարի գումարի դիմաց:
Կարդացեք նաև՝