
Նինոծմինդա-Սաթխա ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Մեքենան բախվել է ճանապարհի կողքին առկա գազատարին, որը վնասվել է։
Մեքենայում եղել են տղամարդ և կին, պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Դեպքի վայրում են Վրաստանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։