Նինոծմինդայի շրջանում գիշերային լուսավորության անցկացումը մեկնարկել է Հեշտիա գյուղից

Նինոծմինդայի շրջանում գիշերային լուսավորության անցկացումը մեկնարկել է Հեշտիա գյուղից

Այս տարի գիշերային լուսավորություն կանցկացվի Նինոծմինդա քաղաքում և մունիցիպալիտետի թվով 27 գյուղերում՝ Գանձա, Սաղամո, Ջիգրաշեն, Դիլիֆ, Ղուլալիս, Մեծ Գոնդուրա, Փոքր Գոնդուրա, Մեծ Խանչալի, Կաթնատու, Փոքր Խանչալի, Փոկա, Վլադիմիրովկա, Հեշտիա, Ղաուրմա, Թորիա, Ուչմանա, Գորելովկա, Սպասովկա, Օրլովկա, Մամզարա, Խորենիա, Սաթխա, Օրոջալար, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Տամբովկա և Ռոդիոնովկա (Փարավանի)։

Վերոնշյալ աշխատանքները Հեշտիա գյուղում արդեն մեկնարկել են:

Այս հարցի շուրջ զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ։

Նրա խոսքով․ «Գիշերային լուսավորության անցկացումը այս պահին Հեշտիայում ընթացքի մեջ է, կարող եմ ասել որ 30% -ով արդեն գործը իրականացվել է։ Տեղադրվելու է մոտ 275 գիշերային լուսավորության լամպեր»։

Մանրամասները՝ աուդիոնյութում․

Radio NOR · Նինոծմինդայի շրջանում գիշերային լուսավորության անցկացումը մեկնարկել է Հեշտիա գյուղից

Հիշեցնենք, որ վերոնշյալ աշխատանքների համար հայտարարված էր մրցույթ 817 936 լարի գումար՝ որը 694 000 լարիով շահել էր “შპს ვიდისი“ ընկերությունը: 08.11.2023թ. -ին ընկերության և քաղաքապետարանի հետ կնքվել է պայմանագիր աշխատանքների մեկնարկի մասին։(NAT230018529)

Կարդացեք նաև՝