
Վրաստանի Առողջապահության նախարարության հրամանով բոլոր բժշկական հաստատությունները պետք է մինչև 2025 թվականի հունվարն անցնեն միջազգային հավատարմագրում՝ համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկվելու համար։
Այս հարցով դիմեցինք Նինոծմինդայի հիվանդանոցի տնօրեն Կախա Բերիձեին, ով մանրամասնեց:
«Հուլիսի 6-ին մենք ստացանք հավատարմագրում Միջազգային կազմակերպության փորձագետներից, ովքեր մեզ հետ միասին ստուգեցին ծառայությունների որակը՝ ապահովելու հիվանդների անվտանգությունը, ինչպես նաև անձնակազմի որակը և աշխատանքի անվտանգությունը և ստացանք դրական գնահատական»,- ասում է Կախա Բերիձեն։
Ավելին աուդիո ձայնագրության մեջ: