
Հուլիսի 6 -ին Նինոծմինդայում մեկնարկեց Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարը:
Առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի թվով 8 թիմեր՝ Խոջաբեկ, Գանձա, Հեշտիա, Ժդանովական, Գոնդուրա, Արագյալ, Մեծ Խանչալի եւ Փոքր Խանչալի:
Այսօր, հուլիսի 8 -ին, եզրափակչում հանդիպեցին Գանձայի և Խոջաբեկի թիմերը, որտեղ լարված պայքարից հետո խաղի հիմնական և ավելացված ժամանակը ավարտվեց 1-1 հաշվով: Դրան հաջորդեց 11 մետրանոց հարվածներ որտեղ հաղթող ճանաչվեց Գանձայի թիմը։
3 -րդ տեղի համար պայքարեցին Ժդանովականի և Մեծ Խանչալիի թիմերը, որտեղ հաղթող դարձավ Ժդանովականի թիմը։
Հաղթող թիմերը կազմակերպիչների կողմից ստացան մեդալ, գավաթ, հուշանվերներ և մարզահագուստ։
Կարդացեք նաև՝