
Եզակի վիրահատություն են արել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիրաբույժները: 2 վիրահատություն և 2 փրկված կյանք: 20-շաբաթական հղի կինը կենտրոն է դիմել սուր ցավերով՝ պայմանավորված կրծքագեղձերի արագ ու անբնական աճով: Բժիշկներին հաջողվել է փրկել մոր և պտղի կյանքերը: 20-ամյա մայրը հիմա տանն է՝ վիրաբույժների և մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության տակ։