Երկու դեմքով և երկու զույգ ձեռքերով ու ոտքերով երեխա է ծնվել Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտար Պրադեշ նահանգի Սիտապուր քաղաքի հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Free Press Journal-ը։
Ինչպես պարզվել է, երեխայի մայրը հղիության ընթացքում չի ենթարկվել անհրաժեշտ հետազոտությունների, ուստի նման երեխայի ծնունդն անակնկալ է եղել հիվանդանոցի անձնակազմի համար։
Ավելի ուշ պարզվել է, որ երեխան չի կարող նորմալ սնվել։ Չնայած բժիշկների ջանքերին՝ երեխան ծնվելուց հինգ ժամ անց մահացել է։ Նման դեպք գրանցվել է 2023 թվականի աշնանը Մուզաֆարնագ քաղաքի նույն Ուտար Պրադեշ նահանգում։ Այնտեղ մի կին երկու զույգ վերջույթներով տղա է լույս աշխարհ բերել։