Եվրոպայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Եվրոպայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել Եվրոպայում: Այս մասին հայտնում է «BBC»-ն։

Շվեդիան հաստատել է, որ իր տարածքում հաստատված հիվանդությունը՝ Աֆրիկայում տարածված կապիկի ծաղիկ հիվանդություն է։

Տեղեկության համար՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային առողջապահական արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված Աֆրիկայում կապիկի ծաղիկի տարածման հետ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնի մասնագետները հայտնել են, որ անհանգստացած են հիվանդության տարածման տեմպերով: Տարեսկզբից Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում գրանցվել է կապիկի ծաղիկ նոր շտամի ավելի քան 17000 դեպք։ Մահացել է 517 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ վարակի տարածման հետ։