
Ուրցը Հայաստանում ամենատարածված խոտաբույսերից է, որը թեյին հաղորդում է առանձնահատուկ բույր և համ: Ուրցը լայնորեն կիրառվում է ինչպես բժշկության մեջ այնպես էլ խոհանուցում: Ուրցի քիմիական բաղադրության մեջ մտնող տարրերը թույլ են տալիս վերջինիս օգտագործել ինչպես բորբոքումների, այնպես էլ ցավազրկաման համար:
Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարևորվում է բույսի հակամիկրոբային և ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը:
Ուրցը օգտագործվում է նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Թուրմով ողողում են կոկորդը եւ բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցներ բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի և թեփոտման դեպքում։ Ուրցը նաև օգտակար է տղամարդկանց, այն բարձրացնում է տղամարդկանց մոտ սեռական ակտիվություն:
Այնուամենայնիվ չպետք է չարաշահել, քանզի վերջինիս ոչ չափավոր օգտագործումը կարող է վնասել այն մարդկանց, ովքեր ունեն ստամոքսաաղիքային հիվանդություններ կամ լյարդի մեծացում:
Ուրցով թեյը չափավոր պետք է օգտագործեն նաև փոքր երեխաներն և հղի կանայք։
Թերթ․am