
Դեռահասը մահացել է Ջամայկայում շնաձկան հարձակման հետևանքով, գիշատիչ ձուկը կծել է նրա գլուխը, հայտնում է Jamaica Observer-ի տեղական հրատարակությունը։
Միջնակարգ դպրոցի աշակերտի անգլուխ մարմինը, որը ենթադրվում է, որ շնաձկան հարձակման զոհ է դարձել, հայտնաբերվել է ափերի մոտ՝ ստորջրյա ձկնորսությունից հետո անհետանալուց մեկ օր անց:
Ամենայն հավանականությամբ, անդամահատված մարմինը պատկանում է կղզու հյուսիսում գտնվող Ֆալմութ քաղաքի բնակիչ 16-ամյա Ջամարի Ռիդին, հաղորդում է Jamaica Observer-ը:
Հրատարակության տվյալներով՝ մահացած դեռահասի հայրն ասել է, որ որդին երկուշաբթի օրը ծով է դուրս եկել։ Տղամարդը հավելել է, որ ստորջրյա ձկնորսությունը որդու հոբբին է եղել, որին ինքը հավանություն չի տվել։ Ըստ Jamaica Observer-ի՝ երեքշաբթի առավոտյան ջրասուզակները սկսել են որոնել դեռահասին։ Նրանք նախ ծովից դուրս են հանել կծած ձեռքը, իսկ հետո հայտնաբերել են անգլուխ դին, որը տեղափոխվել է Ֆալմութի լողափ։