
Չինաստանում 30-ամյա տղամարդը մահացել է 104 օր մեկ հանգստյան օրով աշխատելուց հետո։ Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը։
Չժեցզյան նահանգային դատարանը պարզել է, որ Ա’Բաոն մահացել է պնևմակոկային վարակի հետևանքով առաջացած օրգանների անբավարարությունից: Նշվում է, որ հիվանդության պատճառը կարող է լինել թույլ իմունային համակարգը։ Դատարանի որոշման մեջ ասվում է, որ ընկերությունը 20 տոկոսով պատասխանատու է աշխատակցի մահվան համար: Դատավորը նաև հանձնարարել է փոխհատուցում վճարել մահացած աշխատակցի ընտանիքին։
Իր հերթին, գործատուն պնդում է, որ A’Բաոյի ծանրաբեռնվածությունը բավարար էր: