Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ ամբողջ 2023 թվականի ընթացքում Վրաստանում կատարվել է 14 884 աբորտ, որից 64 դեպքում աբորտ են արել անչափահասները։
Վիճակագրության համաձայն՝ ամենաշատը՝ 5716 աբորտ, կատարվել է 15-29 տարիքային խմբում, իսկ 15-24 տարիքային խմբում՝ 2371։
2023 թվականի վիճակագրությունը նախորդ տարվա համեմատ նվազել է։ 2022 թվականին կատարվել է 16 619 աբորտ, որից 83-ը՝ անչափահասների։
Վրաստանի վիճակագրական ծառայության պաշտոնական էջում տեղադրված ամենահին վիճակագրությունը, ըստ interpressnews.ge-ի, աբորտների թվի վերաբերյալ, 2016թ.-ին կատարվել է 28 720 աբորտ, որից 159-ը՝ անչափահաս։ Հատկանշական է նաև, որ աբորտների թիվը 2016-ից մինչև 2023թ. ներառյալ տարեկան նվազել է։