
BPN-ի փոխանցմամբ՝ «Սարփի» մաքսային անցակետում մաքսային ծառայողները ուղեբեռի զննման արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկե մետաղադրամներ (քաշը՝ 449,14 գրամ) և ոսկյա զարդեր (քաշը՝ 141,85 գրամ)։
Նրանց տվյալներով՝ չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 116 599,26 լարի։
Ինչպես նշել են գործակալությունում, գործի նյութերը փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։