Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ իրենց ունեցածից գոհ մարդիկ ավելի քիչ են հակված սրտի կաթված կամ ուղեղի կաթված ստանալու: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association-ում:
«Մեր բացահայտումները հաստատում են առողջապահական խնամքի ամբողջական մոտեցումը, որտեղ մարդու մտավոր և հուզական բարեկեցության բարելավումը սրտի հիվանդությունների և ուղեղի կաթվածի կանխարգելման անբաժանելի մասն է համարվում»,- պատմում է Չինաստանում Հեֆեյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանին առընթեր Կաթվածի դեմ պայքարի կենտրոնի փոխտնօրեն, հետազոտության ավագ հեղինակ Վեն Սունգը:
Հետազոտությունն իրականացնելու համար գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայում բժշկական խոշորամասշտաբ տվյալների բազայի՝ Բիոբանկի ավելի քան 120 հազար մասնակիցներից ստացված տվյալները:
Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ, որոնցում գնահատել են իրենց բարեկեցությունը ընտանիքի, ընկերական հարաբերությունների, առողջության, ֆինանսների և ընդհանուր երջանկության նկատմամբ բավարարվածության տեսանկյունից:
Գիտնականները մարդկանց բարեկեցությունը համեմատել են չորս հիմնական սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգի հետ: Արդյունքները վկայում են, որ բարեկեցության ամենաբարձր միավորներ ունեցող մարդանց՝
Սրտանոթների կարծրացման (աթերոսկլերոզի) վտանգը ցածր է 44%-ով,
Ուղեղի կաթվածի վտանգը ցածր է 45%-ով,
Սրտի անբավարարության վտանգը ցածր է 51%-ով,
Սրտի նոպայի վտանգը ցածր է 56%-ով։