
Համաձայն Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի գիտնականների ուսումնասիրության՝ ձեռքի կամ ուսի ցավը կարող է թոքերի վաղ քաղցկեղի ախտանիշ լինել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Գիտնականները վերլուծել են թոքերի քաղցկեղով հիվանդ 65 հազար հիվանդի ախտանիշները։ Նրանք պարզել են, որ հիվանդների 3,6%-ի մոտ ուսի կամ ձեռքի ցավը հիվանդության առաջին նշաններից մեկն է:
Գիտնականները նշել են, որ ձեռքի ցավի պատճառով խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ հաճախ այն առաջանում է այլ պատճառներով։ Այնուամենայնիվ, եթե ցավը երկար ժամանակ շարունակվում է կամ ուղեկցվում է այլ ախտանիշներով, ինչպիսիք են՝ հազը կամ շնչառության հետ կապված խնդիրները, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ: Գիտնականները հավելել են, որ թոքերի քաղցկեղի նկատմամբ գենետիկորեն հակում ունեցող մարդիկ նույնպես պետք է ուշադրություն դարձնեն այս նշանին։
Հայտնի է, որ ուսի և ձեռքի ցավը կարող է առաջանալ քաղցկեղային ուռուցքի չափի մեծացումից։