NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է Մադաթափա լճի չվերանորոգված ամբարտակի մասին։
Ավելի վաղ ամբարտակի վերանորոգման համար մրցույթ էր հայտարարվել, բայց մրցույթը չէր կայացել, քանի որ ոչ ոք չէր մասնակցել։ Իսկ որպես պատճառ, նշվել էր, որ մրցույթը հայտարարվել է ուշ ցուրտ սեզոնին։ Մրցույթը հայտարարվել էր 2022 թվականին։ Հիմնվելով նախկին նյութերի վրա նշենք, որ 2023 թվականին ամբարտակը պետք է վերանորոգվեր։
Հիմա 2024 թվականի հոկտեմբեր ամիսն է, բայց ամբարտակը դեռ վերանորոգված չէ, ջուրը ցամաքում է, ձկնատեսակը վերացել է, լճի մեջ նաև արագ տարածվում են մամուռները, մակերեսը կրճատվում է և լիճը կանգնած է լուրջ էկոաղետի շեմին։