Նորվեգիայում մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից։
Երկրի վարչապետ Յոնաս Գաար Ստյորի խոսքով՝ տեխնոլոգիական ընկերությունները ստեղծվել են «փոքր երեխաների ուղեղի դեմ», որոնք պետք է պաշտպանված լինեն «ալգորիթմների ուժից»։ Նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Երկիրը ներկայումս սահմանափակումներ ունի սոցիալական ցանցերում մինչև 13 տարեկան երեխաների համար:
Միաժամանակ, ինչպես գրում է աղբյուրը, արգելքը լավ չի գործում․ տասը տարեկանների 58%-ը և տասնմեկ տարեկանների 72%-ն օգտվում են սոցիալական ցանցերից։ Երեխաների կողմից սահմանափակումը շրջանցելու հնարավորությունը կանխելու համար իշխանությունները նաև նախատեսում են փոխել անձնական տվյալների վերաբերյալ տեղական օրենքները և ներդնել տարիքի պաշտոնական ստուգման մեխանիզմ:
Աղբյուրը նշում է նաև, որ Ավստրալիայի կառավարությունը սեպտեմբերին հաստատել է նմանատիպ արգելքը։ Այնտեղ նվազագույն տարիքը դեռ որոշված չէ, բայց ստորին շեմը կլինի 14-ից 16 տարեկանի սահմաններում։