Ուսուցիչների աշխատավարձի հաշվարկման կարգում փոփոխություն է կատարվել, ըստ որի, ընտրովի առարկաների ուսուցումն կվճարվի նոր աշխատավարձային բանաձևով։
«Աշակերտների գիտելիքների և տեսադաշտի ընդլայնման նպատակով ազգային ուսումնական ծրագիրը միջին մակարդակում սահմանում է ընտրովի առարկաների բազմազան ցանկ և դպրոցներին հնարավորություն է տալիս սաների հետաքրքրությունների հիման վրա կազմել այդ ցանկից տարբեր դասընթացներ և, համաձայնեցնելով նախարարության հետ, ընդգրկել դրանք ուսումնական գործընթացում։
Ընտրովի դասընթացների վարձատրությունը կկատարվի նոր աշխատավարձային բանաձևով։ Սա վերաբերում է նաև օտար լեզուների առարկայական խմբի բոլոր դասընթացներին և այն ընտրովի առարկաներին, որոնք ընդհանուր են երկու կամ ավելի առարկայական խմբերի համար (օրինակ՝ մեդիագրագիտություն)։
Այս փոփոխությունը մի կողմից նպաստում է աշակերտների հետաքրքրությունների խրախուսմանը, իսկ մյուս կողմից՝ ուսուցիչների աշխատանքի արժևորմանը»,- նշվում է «Էտալոն» հրատարակչության տարածած տեղեկատվության մեջ։
Փոփոխությունը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից։