Գյուղի պատգամավորը ճնշում է գործադրում հանձնաժողովի անդամների վրա

Գյուղի պատգամավորը ճնշում է գործադրում հանձնաժողովի անդամների վրա

«Ազգային շարժման» անդամ Լևան Պաքսաձեի խոսքով՝ Խիզաբավրա գյուղի պատգամավորն ու գյուղի ներկայացուցիչը ճնշում են գործադրում հանձնաժողովի անդամների վրա։ Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը հայտարարում է, որ ընտրատեղամասում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները զբաղվում են ագիտացիայով։

«Առավոտյան, երբ բացվեց ընտրատեղամասը, մոտավորապես ժամը 08։30-ին, գյուղի պատգամավորն ու գյուղապետը եկան տեղամաս և այդ պահից սկսած դուրս են բերում հանձնաժողովի անդամներին՝ նրանց վրա ճնշում գործադրելով։ Գյուղի ղեկավարը և նրա տեղակալը հենց տեղամասում են, դուրս են բերում մեր հանձնաժողովի անդամներին», – «tv9news.ge»-ի հետ զրույցում ասում է «Ազգային շարժման» ներկայացուցիչ, Ասպինձայի շրջանային կազմակերպության անդամ Լևան Պաքսաձեն։

«Գյուղի ներկայացուցիչն այժմ (08:50) ևս երկու մարդ դուրս բերեց, երկուսն էլ՝ հանձնաժողովի անդամներ։ Նրանք մոտ 300 մետր հեռացան տեղամասից և այնտեղ հանձնարարություններ են ստանում։ Հանձնաժողովի անդամներին դուրս են բերում, երբ ցանկանում են, իսկ տեղամասում կանգնած են պատգամավորը, գյուղապետը և համակարգողը։ Սրանք են Նոդար Բաբելաշվիլին, Գոչա Քրուաշվիլին և Նուգզար Տաթուրաշվիլին։ Ոչ մի բանից չեն խուսափում», – ասում է Թեմուր Պլաչիաշվիլին։

Սամցխե-Ջավախեթիում գործում է 188 ընտրատեղամաս, որոնցից 75-ում ընտրությունները կանցկացվեն ավանդական կարգով, իսկ 113-ում՝ էլեկտրոնային եղանակով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ տարածաշրջանում 143 587 ընտրող է գրանցված, որոնցից ամենաշատը՝ Ախալքալաքում, իսկ ամենաքիչը՝ Ասպինձայում։ tv9news.ge