
Ուսանողական շարժումը՝ «Դափիոնի»-ն, հայտարարել է այսօր` հոկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին բողոքի ակցիա անցկացնելու մասին։
Ուսանողական շարժման անդամները խորհրդարանի մոտ հավաքվածներին հայտնել են, որ հավաքվելու են Թբիլիսիի պետական համալսարանի մոտ և երթով շարժվելու են դեպի խորհրդարան։
«Վաղը կհանդիպենք ու կպայքարենք մինչև վերջ»,- նախօրեին ասել են ուսանողները` նշելով որ նպատակը երկրում ժողովրդավարության պաշտպանությունն է։aliq.ge