
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, սակայն ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում: Ընդդիմությունը, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նաև եվրոպացի ու ամերիկացի գործընկերները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները:
Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ: Փորձագետներն ասում են՝ ընտրությունների ճակատագիրը որոշվել է ընտրություններից շատ առաջ:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացնում է, թե ընտրություների 5 տոկոսանոց շեմը հաղթահարած կուսակցությունները քանի մանդատ կունենան խորհրդարանում.
Ընդգծենք՝ ընդդիմությունը հայտարարել է՝ չեն վերցնելու մանդատները և չեն մտնելու խորհրդարան. նրանք պնդում են` «գողացված ընտրություններ» են: Aliq.ge