Կառավարության որոշմամբ՝ հողի համակարգված գրանցումը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ նախագծի շրջանակում արդեն չափագրվել է մեկուկես միլիոն հողատարածք, և ավելի քան մեկ միլիոն մարդ անվճար դարձել է սեփականատեր։
Հրահանգում կա «ինքնակամ զբաղեցրած հողեր» մասին նշում, որը, ըստ իրավաբանների մեկնաբանության, նոր չէ, բայց որոշակի մանևրելու հնարավորություն է տալիս։ Մասնավորապես, ինչպես նշում է «OK & CG»-ի հիմնադիր Օթար Կաճկաճիշվիլին, մեծ է հավանականությունը, որ որոշ մարդիկ օգտվեն դրանից և հաստատեն պետական հողերի սեփականության իրավունքը միմյանց համար, ինչի արդյունքում սեփականատերեր կդառնան անարդարաբար։
«Ցավոք, հաճախ հանդիպում են դեպքեր, երբ որոշ հողերի վերաբերյալ պետությունը փաստաթուղթ չունի, և սեփականատերերն էլ չունեն որևէ փաստաթուղթ։ Կան մունիցիպալիտետներ, որտեղ արխիվները այրվել են, կամ ժամանակին պաշտոնյաները հանցավոր ճանապարհով ոչնչացրել են ու յուրացրել հողերը, ուստի հավաստող փաստաթուղթ չի պահպանվել։ Սա հաճախ խոչընդոտող պայման է ստեղծում։
Այժմ այս իրավունքի լայն կիրառություն տեղի ունեցավ շատ վայրերում, բայց ինձ մոտ տեղեկություն չկա, թե այս կետի չարաշահման դեպքերը որքան հաճախ են հանդիպում։ Պարզապես այս արագ ռեժիմով մեծ է հավանականությունը, որ որոշ մարդիկ կարող են օգտվել դրանից՝ հաստատելով պետական հողերի սեփականության իրավունքը միմյանց համար, և այդ գույքերը կփոխանցվեն նրանց», – ասում է Օթար Կաչկաչիշվիլին։
«Հողերի համակարգային գրանցումը այն կարեւոր բարեփոխումներից է, որ իրականացվել է։ Շնորհակալություն արդարադատության նախարարությանը այն շատ կարևոր արդյունքների համար, որոնք մենք արդեն ունենք։ Ինչպես գիտեք, այս բարեփոխման շրջանակներում չափագրվել է 1,5 մլն հողատարածք, գրանցվել է 1 միլիոնը: Հետեւաբար, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձավ սեփականատեր։ Օրական չափագրվել ու հաշվառվել է 3500-ից 4000 հողամաս: Պատկերացնում ենք, թե այս ուղղությամբ ինչպիսի մեծածավալ աշխատանքներ են տարվել։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը պետք է ավարտին հասցնել։ Ըստ այդմ՝ որոշում ենք կայացրել շարունակել հողերի համակարգային գրանցումը։ Կան քաղաքացիներ, ովքեր դեռ չեն հասցրել հաշվառել իրենց հողամասերը, և մինչև 2025 թվականի վերջ նրանք հնարավորություն կունենան ամբողջությամբ անվճար գրանցել իրենց հողամասերը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում արդարադատության նախարարին այս շատ կարևոր նախաձեռնության համար»,- ասել է Վրաստանի վարչապետը։