
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 580-ը՝ վիրավորվել Թայվանում Կոնգ-ռեյ սուպեր թայֆունի հետևանքով։ Այս մասին հայտնել է կղզու աղետների դեմ պայքարի շտաբը։
Կառավարության վերջին տվյալների համաձայն՝ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Թայբեյը (84 մարդ), Տաոյուանը (73) և Սինբեյը (61), ինչպես նաև Հուալիեն կոմսությունը (44):
Աղետի պատճառով ժամանակավորապես հոսանքազրկվել է գրեթե 890 հազար տնային տնտեսություն, որից 94 հազարը դեռ հոսանքազրկված է։ Մոտ 2,6 հազար բնակիչ դեռևս գտնվում է հատուկ ժամանակավոր կացարաններում։