
Նոյեմբերի 4-ից Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում կսկսվեն գրիպի անվճար պատվաստումները բոլոր ցանկացողների համար:
Պետական ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետում մոտ մեկ շաբաթ է իրականացվում է գրիպի դեմ պատվաստում: Մինչև նոյեմբերի 4-ը կարող էին անվճար պատվաստվել ռիսկային խմբի մարդիկ, որոնք ունեն հիվանդության բարդությունների բարձր ռիսկ, այդ թվում՝ բժիշկները։
Քանի որ պատվաստանյութն այս տարի ուշացումով է ստացվել, այդ պատճառով մունիցիպալիտետում պատվաստումն ուշ է սկսվել։ Պատվաստանյութը սկսում է գործել 4-6 շաբաթ անց և տևում է մինչև 6 ամիս։
Նոյեմբերի 4-ից Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում կսկսվեն սեզոնային գրիպի անվճար պատվաստումները բոլոր ցանկացողների համար: