
Ինդոնեզիայի Արևելյան Նուսա Թենգարա նահանգում ժայթքել է Լևոտոբի հրաբուխը, որի հետևանքով տասը մարդ է զոհվել, հայտնում է ինդոնեզական Detik պորտալը։
«Ընդհանուր առմամբ 10 բնակիչ է զոհվել Արևելյան Նուսա Թենգարայի Լևոտոբի լեռան ժայթքման հետևանքով»,- նշում է թերթը։
Լևոտոբի լեռը կիրակի երեկոյան ժայթքել է տաք լավա, ավազ և մանրախիճ։ Ուլանգիտան շրջանի Կլատանլո գյուղի բնակիչների տները վնասվել են ժայթքման հետևանքով։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունները թարմացվում են։