Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի նոր տեսակի ևս երկու դեպք, ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահական ծառայությունների գործակալության (UKHSA) հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը կառավարության կայքում։
Հոկտեմբերի վերջին վարչությունը հայտնել է բացահայտված առաջին դեպքի մասին։ Այն գրանցվել էր Լոնդոնում․ խոսքը մի մարդու մասին է, ով վերջերս այցելել էր աֆրիկյան երկրներ։
«Կապիկի ծաղիկի երկու դեպք է հայտնաբերվել այն մարդկանց մոտ, ովքեր տնային շփումներ են ունեցել առաջին վարակված անձի հետ», – ասվում է զեկույցում:
UKHSA-ն նշել է, որ հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է երեքի, բայց հանրության համար ռիսկը «մնում է ցածր»:
Օգոստոսի վերջին բրիտանական առողջապահական գործակալությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստվում են երկրում կապիկի ծաղիկի նոր շտամի հնարավոր առաջացմանն ու տարածմանը։