Ձյան առատ տեղումների պատճառով Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ավտոճանապարհի 31-63 կմ (Անդեզիտ-Ղադո) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
Նրանց հաղորդմամբ՝ ավտոճանապարհի մնացած հատվածներում երթեւեկությունն ազատ է։
«Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ներպետական նշանակության ավտոճանապարհի 185-192 կմ (Ուշգուլի-Լասդիլ) հատվածում ձյան պատճառով արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթեւեկությունը։ Իսկ 141-184 կմ (Մեստիա-Ուշգուլի) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունն: Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի 1-140 կմ (Զուգդիդի-Մեստիա) հատվածում տրանսպորտի երթեւեկությունն ազատ է։
Ձյան պատճառով Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 39-62 կմ (Նաքերալա լեռնանցք), Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ճանապարհին և Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի 1-52 կմ (Գոմի-Սավանե) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- ասված է Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։