
Նոյեմբերի 10-ին, քիքբոքսինգի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը նշանավորվեց լավ նորությամբ՝ Իտալիայում Սաթխայի մարզիկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Ջավախքից վեց մարզիկներ մեկնել են Իտալիա՝ մասնակցելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը։
Սաթխա գյուղից 17-ամյա Ալբերտ Պոդոսյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ հաղթելով ֆրանսիացի մրցակցին, եթե հաղթի ևս երկու մենամարտ, կդառնա Եվրոպայի չեմպիոն։