
Կանադայի Կոլումբիա նահանգում գրանցվել է H5 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը։ Պարզվել է, որ հիվանդը դեռահաս է, ով տեղափոխվել է մանկական հիվանդանոցներից մեկը։ Այս մասին Agence France-Presse (AFP) լրատվական գործակալությունը։
Հետազոտվում են վարակի աղբյուրը և հիվանդի հնարավոր շփումները։
Կանադայի պաշտոնյաներն ասել են, որ երիտասարդը, ամենայն հավանականությամբ, շփվել է հիվանդ թռչնի կամ կենդանու հետ:
Թռչնագրիպի նկատմամբ խոցելի տեսակների աճող թիվը մտահոգության տեղիք է տալիս, թեև, մարդիկ հազվադեպ են վարակվում, ասում են գիտնականները: Հարուցիչի փոխանցումը հնարավոր է կրիչի կամ աղտոտված միջավայրի հետ սերտ շփման միջոցով:
Մասնագետները մտավախություն ունեն, որ վիրուսը մուտացիաների միջոցով մարդուց մարդ փոխանցվելու կարողություն ձեռք կբերի։