
Ֆիլիպիններում մոլեգնում է «Տորաջի» թայֆունը: Այն հասել է Ֆիլիպինների հյուսիս-արևելյան ափերին և հարվածել արշիպելագի խոշորագույն կղզու ՝ Լուսոնի Աուրորա նահանգին:
Թայֆունի ազդեցության գոտում քամու առավելագույն արագությունը կազմել է 36 մ/վ: Օդերևութաբանները նախազգուշացնում են ուժգին քամիների և տեղատարափ անձրևների մասին: Հյուսիսային ափին փոթորկի ալիքների բարձրությունը կարող է հասնել 3 մետրի:
Նախօրեին իշխանությունները հարկադրաբար տարհանել են 2,5 հազար բնակչի: Փակվել են դպրոցներն ու գրասենյակները, չեղարկվել են լաստանավային չվերթերը, ինչպես նաև ներքին ավիաչվերթերը ռիսկային գոտու նահանգներում:
«Տորաջին» Ֆիլիպիններում վերջին մեկ ամսվա ընթացքում չորրորդ թայֆունն է: