
Թբիլիսիի առաջին ծննդատանը լուսադեմին նորածին է մահացել. Ընտանիքի անդամները բժիշկներին մեղադրում են անտարբերության մեջ.
Ծննդաբեր կինը կլինիկա է ընդունվել նոյեմբերի 10-ին։ Ընտանիքի անդամների խոսքով՝ բնական ծննդաբերությունը դժվարացել է, իսկ բժիշկներն իրենք են հրաժարվել կեսարյան հատումից՝ ընտանիքի անդամներին վստահեցնելով, որ դրա կարիքը չկա։ Այս պահին երեխայի դին ուղարկվել է դիահերձման։