
Վրաստանը Մանկական Եվրատեսիլ 2024-ի հաղթողն է: Անդրիա Փուտկարաձեն Վրաստանին չորրորդ հաղթանակը բերեց Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում։ Այս արդյունքով Վրաստանը մրցույթի ռեկորդակիրն է։
Վրաստանը 12 միավոր է ստացել Իտալիայից, Էստոնիայից, Ալբանիայից, Հայաստանից, Կիպրոսից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Սան Մարինոյից, Ուկրաինայից, Պորտուգալիայից, Իսլանդիայից, Մալթայից։
Անդրիա Փուտկարաձեն հանդիսատեսին է ներկայացրել «To My Mom» երգը, որը գրել է Գիգա Կուխիանիձեն, նրա հետ տեքստի վրա աշխատել է Մակա Դավիթաիան։ Տեսահոլովակը նկարահանվել է Հանրային հեռարձակողի կողմից: Կոստյումի հեղինակը Իզա Նադարեիշվիլիին է։
Մանկական Եվրատեսիլ 2024-ն անցկացվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որին մասնակցել է 17 երկիր։