Կավելանա՞ արդյոք պանրի և կաթի գինը

Կավելանա՞ արդյոք պանրի և կաթի գինը

Այս տարվա հոկտեմբերին խաչապուրիի գրեթե բոլոր բաղադրիչները, բացառությամբ ձվի, թանկացել են։ ISET-ի հետազոտության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում ձվի գինը տարեկան կտրվածքով նվազել է 1.5%-ով։

Նշենք, որ հոկտեմբերին տարեկան կտրվածքով թթխմորի գինը բարձրացել է 21.8%-ով, կարագի գինը՝ 16.4%-ով, կաթի գինը՝ 13.2%-ով, իսկ ալյուրի գինը՝ 4.6%-ով։

«Բաղադրիչների մեծ մասի գները բարձրացել են նաև ամսական կտրվածքով, բացառությամբ կաթի, որի գինը նվազել է 1.9%-ով։ Սակայն կաթի մատակարարման սեզոնային կրճատման պատճառով, ակնկալվում է, որ պանրի և կաթի՝ խաչապուրիի հիմնական բաղադրիչների, գները կշարունակեն աճել առաջիկա ամիսներին
», – նշված է ISET-ի հետազոտության մեջ։

Նշենք նաև, որ հոկտեմբերին մեկ ստանդարտ իմերեթական խաչապուրիի պատրաստման արժեքը կազմել է 6.62 լարի, ինչը մեկ ամսում գների 2%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 8%-ով աճի ցուցանիշ է։