Արտակ Գոքորյանը ծնվել է Մեծ Խանչալի գյուղում։ Նա 29 տարեկան է։ Բարձրագույն կրթություն ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, օրդինատուրան նույնպես շարունակել Է նույն համալսարանի սիրտանոթային վիրաբուժության բաժանմունքում՝ Աստղիկ բժշկական կենտրոնում։
«Բժշկի, մասնավորապես վիրաբույժի կերպարը դեռ դպրոցական հասակից ասոցացնում էի հերոսի կերպարի հետ և մաքսիմալն եմ անում ներկայումս այդ կերպարում լիարժեք հանդես գալու համար։ Երբեք չեմ փոշմանել իմ որոշնան համար, բժշկությունից բացի այլ մասնագիտական բնագավառում չեմ պատկերացնում ինձ։ Ծննդավայրի հետ կապը միշտ պահում եմ, քանի որ իմ հայրական ընտանիքը ապրում է այդտեղ, ասեմ ավելին՝ իմ պացիենտների գերակշիռ մասը Ջավախքից են»,- ասում է Արտակ Գոքորյանը։
Արտակը 2020-2021թթ. օրդինատուրային զուգահեռ աշխատել է Երևան քաղաքի Շտապուգնության ծառայությունում՝ որպես բժիշկ, որը համընկել է կորոնավիրուսային վարակի և պատերազմական ժամանակաշրջանի հետ։
2020թ- ից առ այսօր համարվում է անոթային վիրաբույժների ասոցացիայի անդամ, 2022թ-ից մինչ օրս աշխատում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ որպես անոթային վիրաբույժ, 2023 թվականից մինչ այսօր նաև աշխատում է Աշոցքի հիվանդանոցում՝ որպես անոթային վիրաբույժ։
Նշենք նաև, որ տարիներ առաջ Արտակ Գոքորյանը, լինելով կլինիկական օրդինատոր, ով աշխատանքի բերումով հայտնվել էր արցախյան վերջին պատերազմի կիզակետում, որպես շտապօգնության բժիշկ, Արցախից Երևան տեղափոխելով մարտի դաշտում վիրավորված հայրենիքի պաշտպաններին է օգնություն ցիուցաբերել։
Օրեր առաջ Արտակ Գոքորյանին Համազգային վստահության խորհորդը պարգևատրել է «Ոսկե դափնի» հավաստագրով։