
Մեքենայում քարսիթների չկրման հետևանքով 10 երեխա է մահացել 2024 թ․-ի հունվարի 1-ից մինչ օրս։
ՀՀ ԱԺ-ում այս մասին ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Խոսելով մահվան ելքով ՃՏՊ-ների մասին, Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ անցնող ժամանակահատվածում զոհերի թիվը կազմել է 378, ինչը «չափազանց մտահոգիչ» է։