2024 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ավտոմեքենաների հետ կապված ծառայությունների մեծ մասը թանկացել է, մի մասը՝ էժանացել։
Հոկտեմբերին տարվա ընթացքում ամենաշատը թանկացել է ավտոմեքենաների լվացումը։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, գներն աճել են 16.8%-ով։
Միևնույն ժամանակ, 6.7%-ով աճել է յուղի և ֆիլտրերի փոխման գինը։ Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններն էլ թանկացել են 3.8%-ով։
Հաշվետու ժամանակաշրջանում ակոմուլյատորների գներն աճել են 5.4%-ով, իսկ անվադողերի արժեքը նվազել է 5.3%-ով։ Բացի այդ, տարվա ընթացքում էժանացել են պահեստամասերը. այս դեպքում գների փոփոխությունը կազմել է 2.6%։
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, թանկացել են ինչպես նոր, այնպես էլ երկրորդական ավտոմեքենաները։ Նոր ավտոմեքենաների գները բարձրացել են 1.5%-ով, իսկ երկրորդականների՝ 2.7%-ով։