Կիտրոնաջուրը վիտամինների եւ այլ սննդարար նյութերի աղբյուր է; Այն արագացնում է մետաբոլիզմը եւ նպաստում նիհարելուն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Կիտրոնաջուրը բազմաթիվ այլ օգտակար հատկություններ ունի։
Ամրացնում է իմունիտետը։
Օգնում է հաղթահարել փորկապությունը։
Կարգավորում է թթվահիմնային հավասարակշռությունը։
Կանխում է քարերի առաջացումը երիկամներում։
Նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը։
Կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։
Ունի հակաուռուցքային հատկություններ։
Նվազեցնում է բորբոքային գործընթացների ազդեցությունը։
Աջակցում է մաշկի տոնուսին։
Նվազեցնում է մկանների ցավը ֆիզիկական բեռնվածությունից հետո։
Ազատում է քնի հետ կապված խնդիրներից։
Արագացնում է բջիջների վերարտադրությունը։
Բարձրացնում է անոթների առաձգականությունը։
Բթացնում է քաղցի զգացողությունը։
Առանց վնասի բարձրացնում է սրտի եւ անոթների տոնուսը։
Կիտրոնահյութը կարող է նաեւ վնաս պատճառել առողջությանը։ Չնայած այս ողջ օգուտին՝ այն կարող է դառնալ ատամի էմալի բարակման, նրա գույնի փոփոխության եւ բերանի խոռոչի այլ խնդիրների առաջացման պատճառ։ Այս քայքայիչ ազդեցությունը կանխելու համար անհրաժեշտ է ֆրեշը խմել ձողիկով կամ այն խմելուց հետո լավ ողողել բերանը մաքուր ջրով եւ լվանալ ատամները։ Չեն բացառված նաեւ այլ խնդիրներ՝ գլխացավ կամ հոգնածություն գլյուկոզայի մակարդակի նվազման պատճառով։ Այս երեւույթներին չբախվելու համար արժե չչարաշահել կիտրոնաջրով կոկտեյլը։