Ճապոնիայի հյուսիսում 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիսում 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիսում 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի Ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աոմորի պրեֆեկտուրայում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։