Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է հինգ անձի՝ կազմակերպված խումբը խաբեությամբ քաղաքացիներին պատկանող առանձնապես խոշոր չափի գումար շորթելու փաստով։
«Քննությամբ պարզվել է, որ միջոցները խարդախությամբ ձեռք բերելու համար ամբաստանյալները մշակել են հանցավոր ծրագիր, համաձայն որի՝ վստահության մեջ են մտել Վրաստանի և արտերկրի քաղաքացիների հետ, որոնց ստել են, իբր նրանք հաշվառված առևտրային բանկերից մեկի աշխատակիցներ են։ Իտալիայից են և վստահեցրել են, որ համապատասխան գումարի փոխանցման դեպքում իրենք կստանան բարձր տոկոսային արտոնություններ։
Քննության ներկա փուլում պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները խարդախությամբ տիրացել են ավելի քան 40 քաղաքացիներին պատկանող գումարը՝ 620 584 լարիի չափով»,- ասված է հաղորդագրությունում։
Քննչական ծառայության տվյալներով՝ հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով։
Գործակալությունը նշում է, որ «ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նշված հանցագործությունը կատարած այլ անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ»։