«Անվադողերը հնարավոր է թանկանան» – ինչ պահանջարկ կա տեղական շուկայում

«Անվադողերը հնարավոր է թանկանան» – ինչ պահանջարկ կա տեղական շուկայում

Անվադողերի գները հնարավոր է աճեն, այս մասին հայտնել է «Ավտոբան» ընկերության հիմնադիր Բակուր Խունդաձեն։

Նրա խոսքով, տրանսպորտային ծախսերը բարձրացել են, ինչը կարող է դառնալ գների 3-4%-ով աճի պատճառ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը ճանապարհի որոշ հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով։

Բացի այդ, ըստ եղանակային պայմանների, ոստիկանությունը կարող է պահանջել, որ տրանսպորտային միջոցների առնվազն շարժիչ անիվների վրա ամրացվեն սահքի դեմ շղթաներ։

Ինչպես նշել է Խունդաձեն, ձմեռային անվադողերի պահանջարկ այս պահին չկա։ Նրա խոսքով, հավանական է, որ շուկայում դեֆիցիտ չի առաջանա։

«Պահանջարկ դեռ չկա, քանի որ ջերմաստիճանը պետք է իջնի 7 աստիճանից ներքև, որպեսզի ձմեռային անվադողերի պահանջարկը սկսվի։ 7 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում, ձմեռային անվադողերի օգտագործումը խորհուրդ չի տրվում, իսկ 7 աստիճանից ներքև՝ անվադողերի փոխարինումը պարտադիր է։ Սակայն առայժմ եղանակը այդքան սառն չէ, որ պահանջարկ առաջանար ձմեռային անվադողերի համար։

Բոլոր ընկերությունները պատրաստվում են ձմռանը, արդեն ներմուծել են կամ սպասում են անվադողերի ներմուծմանը, և դեֆիցիտ չի լինի։ Անվադողերի գները հնարավոր է բարձրանան միայն այն պատճառով, որ տրանսպորտային ծախսերը աճել են։ Չինաստանում բեռնարկղերի պակասի խնդիրը դեռ առկա է, և դա տրանսպորտային ծախսերը 3-4%-ով բարձրացրել է»
, – նշել է Բակուր Խունդաձեն։

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, հոկտեմբերին, տարեկան կտրվածքով, 6.7%-ով աճել է յուղի և ֆիլտրերի փոխման գինը։ Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններն էլ թանկացել են 3.8%-ով։