Օդի ջերմաստիճանը, նոյեմբերի 25-ից Վրաստանի ողջ տարածքում էապես կնվազի

Օդի ջերմաստիճանը, նոյեմբերի 25-ից Վրաստանի ողջ տարածքում էապես կնվազի

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին։

Գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 24-ին արևմտյան Վրաստանում սպասվում է ցուրտ և խոնավ օդային զանգվածների տարածում, հորդառատ անձրև, ամպրոպ, ծովում 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ, բարձր լեռներում ձյուն, շրջանների զգալի մասում կփչի արևմտյան ուժեղ քամի։

Սպասվող տեղումները կարող են բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակը և սողանքների առաջացման և ակտիվացման պատճառ դառնալ լեռնային շրջաններում:

Նոյեմբերի 25-ից Վրաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը էապես կնվազի:

Երկրի տարածքում նոյեմբերի 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով, առանձին վայրերում՝ առատ: Բարձր լեռնային շրջաններում հնարավոր է մառախուղ, բուք:

Առատ ձյան, վատ տեսանելիության, բքի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը (վտանգի աստիճանը միջին է):