
Դպրոց ընդունվել ցանկացող երեխաների տարիքը կրկին փոփոխվում է։ Ըստ «Ընդհանուր կրթության մասին» օրենքի, հաջորդ ուսումնական տարուց 1-ին դասարան կընդունվեն այն երեխաները, ովքեր կդառնան 6 տարեկան ուսումնական տարվա սկսվելու օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։
«Ընդհանուր կրթության սկզբնական մակարդակում ուսումը սկսելու համար տարիքային սահմանը 6 տարեկանն է, որը լրանում է ուսումնական տարվա սկսվելու օրվա ներառմամբ։ Այն երեխաները, ում 6 տարին լրանում է ուսումնական տարվա սկսվելու օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, ծնողների որոշմամբ կարող են կամավոր սկսել ուսումը ընդհանուր կրթության սկզբնական մակարդակում», – նշված է հրամանագրում։