Լարսում սահմանափակումներ են գործում

Լարսում սահմանափակումներ են գործում

Վրաց-ռուսական Կազբեգի (Վերին Լարս) մաքսակետ տանող ճանապարհին ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառվ երթևեկությունը որոշ տեսակի տրանսպորտային միջոցների համար սահմանափակ է: 

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը, այլ տիպի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է», — հայտնել է դեպարտամենտը:

Նշված է նաև, որ մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: